«Հիմնավոր պատճառներ ունենք մտածելու, որ Ալիևը գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ». Արծրուն Հովհաննիսյան

«Հիմնավոր պատճառներ ունենք մտածելու, որ Ալիևը գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Արցախ-Ադրբեջանական սահմանին մարտերը չեն ունեցել նույն համառ և ծանր բնույթը, ինչ նախորդ երկու օրերին. ներկա պահին ռազմական գործողությունները շարունակվում են հյուսիսում և հարավում, այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց  ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:  Նրա տեղեկացմամբ հակառակորդը կորցրել է 400 զինծառայող, կա 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 ԱԹՍ:

«Երեկվանից Ադրբեջանի նախագահը և իր ընտանիքը ակտիվորեն զբաղվում են ապատեղեկատվության տարածմամբ: Իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի «ազատագրման» առիթով, բայց այսօր մենք հրապարակեցինք վիդեոհոլովակներ, որտեղ պարզ երևում է, ոթ ինչպես են ադրեջանցի զինվորները ուղղակի փախչում Մատաղիսի հարակից շրջաններից:  Այսօր էլ Ջաբրայիլի գրավման մասին կեղծ լուրեր էի տարածվել Twitter-ում: Արդեն ասել եմ ու էլի կասեմ, եթե գրավել են Մատաղիսը, ինչու՞ այնտեղ չեն, չեն այցելել: Մենք հիմա ունենք բոլոր հիմնավոր պատճառները՝ հավատալու, որ Ալիևը գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ, նրան կեղծ ինֆորմացիա են տալիս, փաստացի երկրի գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է , զորքերը հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին և տիրապետում են իրավիճակին:

Պատրաստեց Ջուլի Հովսեփյանը

Թողնել մեկնաբանություն