ԵՐԿՈՒ ԶՐՈՒՅՑ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Մեր ֆուտբոլասեր ապագա լրագրող Գայան այս զրույցները վարել եւ նյութը պատրաստել էր մինչ «թավշյա հեղափոխությունը»: Սա էլ, նախորդ նյութերի նման, չէինք հրապարակում հայտնի պատճառներով: Սակայն հիմա, երբ մեր ֆուտբոլի հավաքականին երկու նոր հանդիպումներ են սպասում, որոշեցինք, այնուամենայնիվ, ընթերցողին ներկայացնել այս երկու կարծիքները:

 

***

 

1.«Նման խաղով Հայաստանի հավաքականը անելիք չունի Ազգերի լիգայում»

Ֆուտբոլն առանց երկրպագուների գոյություն ունենալ պարզապես չի կարող: Ամենածանր պարտությունից  կրած ցավն էլ անգամ կարելի է մեղմել երկրպագուների աջակցությամբ, նվիրումով և վանկարկումերով: Բայց երկրպագուները իրենց նվիրման դիմաց փոխհատուցում են ակնկալում: Իսկ այդ փոխհատուցումը հաղթանակներն են, գեղեցիկ ֆուտբոլը, հույզերը: Իհարկե, ֆուտբոլը խաղ է, և թիմը միշտ հաղթել չի կարող, կլինեն պարտություններ: Չնայած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին շրջանում ցուցադրած ոչ այդքան համոզիչ խաղին, երկրպագուները հավաքականի կողքին են: Կազմակերպում են երթեր խաղերից առաջ, գնում մարզադաշտ: Շարունակել կարդալ

«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ» ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Մայիսի 19-ին Հայաստանը 13-րդ անգամ մասնակցեց «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառմանը, որի այս տարվա կարգախոսն էր «Գերհաղորդակցվող թանգարաններ, նոր մոտեցումներ, նոր հասարակություն»։ Մեր երկրորդ կուրսի ուսանողներից երեքը, թանգարաններ այցելելով, նաեւ նյութեր են գրել. երկուսը Փարաջանովի տուն-թանգարանից, մեկը՝ Մատենադարանից:

***

 ՓԱՐԱՋԱՆՈՎասերների հետ

 

— Տղա՛ս, տեսնում ես, այսպես Փարաջանովը գտել է քարերը, հավաքել և ստացել այս նկարը,- Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում այս խոսքերն արտաբերող ձայնը ծանոթ թվաց. չէի սխալվել՝ դերասան Ստեփան Շահինյանն էր՝ որդու հետ: Շարունակել կարդալ

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ. երեք հարցազրույց

Ուսանողներիս մոդուլային աշխատանքները  (տարբեր թեմաներով հարցազրույցներ) պատրաստ էին ապրիլի սկզբներին: Սակայն քաղաքական իրավիճակի, հեղափոխական իրադարձությունների ֆոնին դրանց հրպարակումը ճիշտ չէր լինի, ավելի պարզ՝ անհարիր կլիներ: Հիմա արդեն ավելի հանգիստ շրջան է, եւ մոդուլային աշխատանքներից հրապարակման համար ընտրել եմ այս երեքը: Այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան եւս մեկը կհրապարակեմ:

Որ մյուսները չեմ հրապարակում, չի նշանակում, թե վատն էին. պարզապես դրանք քաղաքական, տնտեսական եւ իրադարձային այնպիսի թեմաներ են շոշափում, որ հիմա արդեն հրապարակումը ժամանակավրեպ կլիներ:

Կարդացեք եւ խիստ դատեք:

 

***

Թելլո. թելերի ու ձեռքերի երկխոսությունը

«Թելլի» Թուրք. tellu կամ telli բառից:
Նշանակում է «ոսկեհյուս, փարթամ մազեր ունեցող»։ 
Գործածական է XVII դարից։ Մնացել է հայ Ժողովրդական երգերում Թելլո ձևով։ 
Այժմ հազվագյուտ անուն է։ (Ըստ http://www.anunner.com/name/armenian կայքի)

 Թելլո տատն արդեն ութսունչորս տարեկան է, մազերը ոսկեհյուս չեն, բայց ոսկեհյուս թելերով արդեն քառասուներկու գորգ է գործել. նկարչուհի-գորգագործ է: Հիմա էլ չի գործում. տարիքն իրենն ասում է: Գորգերը ցույց տալիս համեստորեն խոստովանում է, որ զարմանում է ինքն իր վրա, թե ինչպես է կարողացել այդ բարդ գործերը հաղթահարել: Աշխատանքների մի մասը տանն է, մի մասն էլ երեխաներին, թոռներին ու ծոռներին է նվիրել: Իր ծննդավայրի, նկարչության, գորգագործության մասին և այլ բաների մասին զրուցեցինք Թելլո Մովսիսյանի հետ: Շարունակել կարդալ