«ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԻՑ ՉԵՍ ՈՒԶՈՒՄ ԲՈՒԺՎԵԼ»

Ռիտա ՌԱԹԵՎՈՍՅԱՆ

«Տիկնիկների հանդեպ սերը հիվանդություն է, որից չես ուզում բուժվել». տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյան

«Ես միշտ ասում եմ, որ տիկնիկների հանդեպ սերը հիվանդություն է, որից չես ուզում բուժվել, քանի որ այդ հիվանդությունը քեզ կտրում է իրականությունից։ Տիկնիկները պատմում են` ի՞նչ է կատարվում Արմենի ներսում»,- մեզ հետ զրույցում նշեց վրացահայ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը, որն ապրում է Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղում։ Նրա հետ զրուցել ենք իր տիկնիկների, Հայաստանում սպասվող ներկայացումների մասին։

-Ինչպե՞ս են տիկնիկները գրավել Ձեզ։

Շարունակել կարդալ

«ԻՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ ԹՈՂ ՉՄՈՏԵՆԱ՛ ԻՇԽԱՆԱՎՈՐ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ»

Կարինե ՊՈՂՈՍՅԱՆ

«Իմ գերեզմանին թող չմոտենա՛ իշխանավոր մեծահարուստը». Հուսիկ Արա

Բանաստեղծ, լրագրող, Հայաստանի գրողների միության անդամ  ՀՈՒՍԻԿ ԱՐԱՅԻ հետ զրուցել ենք իր մանկության հուշերի և կյանքի լավագույն պահերի մասին:

— Պատմեք, խնդրում եմ, ձեր անվան մասին:

— Ես ծնվել եմ՝ ինձ Հուսիկ անունով են կոչել: Դպրոցում՝ առաջին դասարանի առաջին դասի ներկա-բացակայի ժամանակ եմ իմացել,  որ անունս Ֆելիքս է: Ֆելիքսը մորեղբայրս է, որը երեք տարեկանում ջրում խեղդվել է: Հուսիկ ստորագրեցի, որովհետև Հուսիկը հայկական անուն է: Տոհմական ազգանունս Դանիելյան է, բայց հայրս որոշեց իր հոր անունը ազգանուն դարձնել:

Շարունակել կարդալ

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆ Է.

Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեր նպատակը թափառող շների գլխաքանակի կանոնակարգումն է. Հարություն Առաքելյան

Երևան քաղաքի և հարակից տարածքների թափառող շների,  նրանց վնասազերծման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին զրուցել ենք  «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար՝  Հարություն Առաքելյանի հետ։

 — Քանի՞  տարի է գործում  «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» և ի՞նչ մեխանիզմով է աշխատում։

Շարունակել կարդալ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԵՂԵՔ ԱՆԿԵՂԾ

Ռիտա ՌԱԹԵՎՈՍՅԱՆ

Երեխաների հետ եղեք անկեղծ

Հարազատի մահը շատ ծանր իրադարձություն է ընտանիքի համար, բայց առավել խոցելի են երեխաները։ Ո՞վ և ինչպե՞ս պետք է խոսի երեխայի հետ, երեխան պե՞տք է մասնակցի թաղման արարողություններին, թե՞ ոչ։
Այս և այլ հարցերի պատասխանները պարզել ենք` զրուցելով մանկական հոգեբան ՎԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԱՅԻ հետ։

— Ո՞վ պետք է խոսի երեխայի հետ հարազատի մահվան դեպքում:

— Երեխայի հետ մահվան, հարազատի կորստի մասին խոսելիս կարևոր է, որ մեծահասակը գիտակցի, ընդունի մահվան գաղափարը և կարողանա ճշգրիտ, երեխային հասկանելի կերպով բացատրել տեղի ունեցածը, նրա մոտ առաջացած հարցերին պատասխանի հնարավորինս հստակ և անկեղծ։ Ցանկալի է՝ խոսակցությունը տեղի ունենա ծնողների կամ այլ՝ շատ մտերիմ անձի հետ։

Շարունակել կարդալ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԽԱՂԻՑ ՍԿՍԱԾ ՊԵՏՔ Է ԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

Արտուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Թուրքիայի դեմ խաղից սկսած պետք է կերտենք մեր ապագան». Արեգ Հովհանյան

«Եվրո 2024»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 2023 թվականի մարտի 25-ին ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ: Այդ հանդիպման, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի եւ հավաքականի հեռանկարների մասին զրուցել ենք երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (First Armenian Front — FAF) շարժման անդամ, Հայաստանի ֆուտզալի առաջնության մասնակից «Վեստ Արմենիա» թիմի ֆուտբոլիստ ԱՐԵԳ ՀՈՎՀԱՆՅԱՆԻ հետ :

— Ձեր կարծիքով ի՞նչ վիճակում է այժմ Հայաստանի հավաքականը:

— Կարծում եմ հավաքականն այս պահին բավականին մոտիվացված եւ կենտրոնացած է, քանի որ առաջիկայում մեզ սպասվում է չափազանց կարեւոր հանդիպում։ Նոր գլխավոր մարզիչ ունենալու հանգամանքը նույնպես ազդում է թիմի հոգեբանական վիճակի վրա:

Շարունակել կարդալ

ՆԿԱՐԸ ՊԱՅՔԱՐ Է, ՈՐՈՒՄ ԴՈՒ ԿՊԱՐՏՎԵՍ ԿԱՄ ԿՀԱՂԹԵՍ

Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը պայքար է, որում դու կպարտվես կամ կհաղթես. Արթուր Մարտիրոսյան

Արթուր Մարտիրոսյանը նկարել սկսել է մանկուց, ինչպես ինքն է ասում. «Դպրոց չէի գնում, բայց երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ եմ դառնալու, պատասխանում էի՝ նկարիչ»։  Արթուր Մարտիրոսյանը նկարիչ է, նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) գեղարվեստի ֆակուլտետի դասախոս, Հայաստանի նկարիչների միության և UNESCO-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ։

Փոքր հասակում, երբ մարդը սկսում է ստեղծագործել, զբաղվել որևէ բանով, միշտ էլ լինում է մեկը, որը դառնում է ոգեշնչման աղբյուր, իսկ պարոն Արթուրի դեպքում այդ ոգեշնչման աղբյուրը եղել է Լյովա Գրիգորյանը՝ իր ուսուցիչը, որի անունը նկարիչը հիացմունքով է տալիս։

Շարունակել կարդալ

ՍԿԶԲՈՒՄ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՎԵՐՋՈՒՄ՝ ԳՈՎՈՒՄ

Ռիտա ՌԱԹԵՎՈՍՅԱՆ

Սկզբում զարմանում են, իսկ վերջում՝ գովում

«Առաջին պատվերի ժամանակ, մինչ պատվերի վայր հասնելը, մտածում էի կհասկանան, որ սկսնակ եմ՝ կվախենան։ Երբ հասա պատվիրատուին, ամեն ինչ շատ լավ անցավ»,- ասաց մասնագիտությամբ մատնահարդար, խոհարար, դիզայներ Անժելան, որն արդեն երեք տարի է աշխատում է օնլայն տաքսի ծառայություններից մեկում։

Երբ նոր էր սկսել աշխատել, հանդիպել է բարդությունների, որոնք վաղուց  արդեն անցյալում են։

— Սկզբնական շրջանում  եղել են նավիգատորի և հասցեների հետ կապված խնդիրներ։ Բայց դրանք էլ շատ շուտ հաղթահարեցի։

Շարունակել կարդալ

ԴԱՋՎԱԾՔԻ ՎԱՐՊԵՏ՝ ԱՌԱՆՑ ԴԱՋՎԱԾՔՆԵՐԻ

Էլեն ՄԻՆԱՍՅԱՆ

Դաջվածքի վարպետ՝ առանց դաջվածքների… դեռ

Էլեն Հովհաննիսյանը 16 տարեկան է և դաջվածքներ է անում: Էլենի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության եւ ապագա պլանների մասին։

— Ե՞րբ սկսեցիր հետաքրքրվել այս արվեստով։

Շարունակել կարդալ

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՔՉԱՑԵԼ ԵՆ

Թեպետ համալսարաններում արձակուրդներ են, բայց իմ ուսանողներից ոմանք շարունակում են գրել, զբաղվել լրագրությամբ։ Դե, նրանք արդեն գիտեն, որ լրագրությունը լսարանում չեն սովորում։ Գիտեն, որ մեր գործում հմտանում են անընդհատ գրելով։
Մինչ արձակուրդների ավարտը, համոզված եմ, էլի միացողներ կլինեն։
Իսկ այսօր հրապարակում եմ Ռիտա Ռաթևոսյանի հարցազրույցը։

***

Ռիտա ՌԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները վերջին տարիներին քչացել են

Հղիության արհեստական ընդհատումը անցանկալի և բարդ երևույթ է կնոջ կյանքում, և պետք է բոլոր հնարավոր մեթոդներով պայքարել դրա դեմ։ Հղիության արհեստական ընդհատման, դրա պատճառների, վնասների մասին զրուցել ենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի ԲԱԲԵԼՅԱՆԻ հետ։

— Ի՞նչ խնդիրներ է առաջացնում հղիության արհեստական ընդհատումը։

— Հղիության արհեստական ընդհատումը առաջացնում է մի շարք բարդություններ։ Առաջին հերթին բարդությունները կապված են լինում արգանդի կրճատման հետ, որը կարող է առաջացնել հիպոտոնիկ և ատոնիկ (հետծննդաբերական) արյունահոսություն՝ հատկապես այն կանանց մոտ, որոնք ունեն արյան մակարդման հետ կապված խնդիրներ։ Ինչպես նաև, ընդհատման ժամանակ կարող է առաջանալ արգանդի վնասում՝ գործիքի պատճառով։ Թվարկածներս համարվում են վաղ բարդություններ։ Կան նաև ուշ բարդություններ, որոնք առաջանում են հղիության ընդհատումից օրեր անց։ Օրինակ, կարող են լինել տարբեր տեսակի վարակներ, բորբոքային պրոցեսներ։ Հնարավոր է նաև առաջանա երկրորդային անպտղություն։

Շարունակել կարդալ

ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԿՅԱՆՔԸ…

Ռիտա ՌԱԹԵՎՈՍՅԱՆ

Ես շատ եմ սիրում կյանքը. դա էլ է նպաստել իմ երկարակեցությանը

«Հոգատար, ընտանիքին  նվիրված, բոլորի մասին մտածող, խելացի»,-  այսպես է նկարագրում թոռը՝ Արփինեն, իր Մեխակ պապին, որը 101 տարեկան է, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 3 գրքի հեղինակ։

Մեխակ Ավետիսյանը  մասնագիտությամբ  աշխարհագրագետ է։ Քառասունվեց տարի  դասավանդել  է իր հայրենի գյուղի՝ Սարուխանի դպրոցում։

Նրա հետ զրուցել ենք Երեւանում։

Շարունակել կարդալ

«ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՈՒՆԵՆԱՄ»

Կարինե ՊՈՂՈՍՅԱՆ

Հուսիկ Արա«Մահից հետո Աստծո առաջ պետք է արդարացում ունենամ»

Հուսիկ Արան մասնագիտությամբ լրագրող է, իսկ կոչումով՝ բանաստեղծ: Ծնվել է Արարատի մարզի Մրգավետ գյուղում: 1991-1996 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում:
Մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է։
Բանաստեղծի հետ զրուցել ենք Բրյուսովի անվան համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո։

Շարունակել կարդալ

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ներառական կրթությունն օգնում է
հաղթահարել
բարդույթները

Ներառական կրթության և դրա մեթոդների մասին զրուցել ենք Ջրարբի գյուղի  միջնակարգ դպրոցի հատուկ մանկավարժ ԱՆԳԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ։

— Անգինե՛, ի՞նչ է նշանակում ներառական կրթություն։

— Ներառական կրթությունը կրթական համակարգ է, որն ուղղված է հավասարաչափ կրթության և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածության ապահովմանը։ Այն կրթությունը մատչելի է դարձնում հաշմանդամություն ունեցող երեխաների համար։

— Ինչո՞ւ է ներառումն անհրաժեշտ։

Շարունակել կարդալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ

 Լիլիթ Աբրահամյան

Հասարակության վերաբերմունքը Սևանա լճի նկատմամբ պետք է փոխվի. Սասուն Միրոյան

«Ջրային կոմիտեի» աշխատակից Սասուն Միրոյանի հետ զրուցել ենք Սևանա լճի ծաղկման պատճառների, այն կանխարգելելու հնարավոր տարբերակների և այլ հարցերի շուրջ։

— Պարոն Միրոյան, ո՞րն է Սևանա լճի ծաղկման պատճառը։

— Սևանա լճի ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին։  40-50-ական թվականներին լճի մակարդակը կտրուկ իջեցվեց։ Մակարդակի ցածր լինելուց զատ, կան նաև այլ պատճառներ՝ Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրից, սպասարկման և ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ, ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ, բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները, քամիների ինտենսիվությունը, որի պատճառով նորմայից  բարձր է լինում գոլորշիացումը:

Շարունակել կարդալ

«ԳԻՐՔԸ  ՀՈՒԶՈՒՄ Է, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԹԵՎԵՐ Է ՏԱԼԻՍ»

Արտուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Գիրքը  հուզում է, բայց նաև թևեր է տալիս». Սեդա Վարդանյան

Հոգեբան Սեդա Վարդանյանը հրատարակել է «Ապրելու հերոսություն» գեղարվեստա-հոգեբանական գիրքը: Նրա հետ զրուցեցինք գիրքը հեղինակելու, գլխավոր ուղերձի և արձագանքների  մասին:

— Ինչպե՞ս առաջացավ այս գրքի գաղափարը:

— Գիրքը գրելը պայմանավորված էր երկու հանգամանքով: Առաջինը, որ պատերազմից հետո կորստի ֆոնի վրա (հորեղբորս տղային էի կորցրել) ինքս շատ ապրումներ ունեի, ուզում էի դրանք ստեղծագործաբար արտահայտել, որովհետև հոգեբանության մեջ այդպիսի հնար կա՝ ցավը գրի առնել: Երկրորդը, երբ զգացի, որ շատ մարդիկ օգնության կարիք ունեն, ոչ միայն հոգեթերապևտիկ աշխատանքի, այլ նաև՝ օգնության, որ հասկանան իրենց հետ ինչ է կատարվել:

— Գիրքը որքանո՞վ կարող է փոխարինել  հոգեբանական խորհրդատվություններին:

Լիովին չի կարող, բայց  մարդկանց  կարող է ուղղորդել, փարատել և ուղիներ առաջարկել :

Շարունակել կարդալ

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂ ԱՐՎԵՍՏ Է

Նոյեմբերի 1-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ցուցասրահում  բացվեց «Իմ աշխարհն այսօր եւ վաղը» խորագրով ցուցահանդեսը, որի մասնակիցներն էին Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողները,  շրջանավարտներն ու դասախոսները: Լրագրության վարպետության իմ խմբի ուսանողներից մի քանիսը հանձնարարություն էին ստացել զրուցել ապագա լուսանկարիչների հետ։ Օպերատիվության խնդիր չէինք դրել, այլ կարեւորել էինք հարցազրույցների որակը։ Այսօր հրապարակում ենք զրույցներից առաջինը։

***

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարչությունը պատմություն կերտող արվեստ է

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կայացավ Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների և դասախոսների «Իմ աշխարհն այսօր և  վաղը» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցադրված էր 37 հեղինակի 140 ստեղծագործություն: Գեղարվեստական ղեկավարը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊՄՀ պրոֆեսոր Սամվել Սևադան էր, իսկ ղեկավարը`  գեղարվեստական լուսանկարչական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզնկյանը։ Ցուցահանդեսը կազմակերպված էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ։

Զրուցել ենք լուսանկարչության բաժնի ուսանող Վահե Իսրայելյանի հետ, որը մասնակցում էր իր հեղինակային լուսանկարով։

— Ինչո՞ւ ընտրեցիք  այս մասնագիտությունը։

— Լուսանկարչությունը ինձ շատ հարազատ է դարձել, քանի որ այն պապիցս է փոխանցվել։ Ինձ համար սկզբունք է` լուսանկարչությունն այն մեծագույն արվեստն է, որի միջոցով կարող ենք պատմություն կերտել։

Շարունակել կարդալ

«ԱՅՍ ԳԻՐՔՆ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՍՊԱՍԵԼ»

Շարունակում եմ հրապարակել Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնից իմ վարպետության խմբի ուսանողների նյութերը։ Հերթը Ռիտա Ռաթեւոսյանինն է։

***

Ռիտա ՌԱԹԵՎՈՍՅԱՆ

«Այս գիրքն ինձ սովորեցրեց սպասել». Նաիրա Աբրահամյան

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ գրող, մանկավարժ Նաիրա  Աբրահամյանի «Մամիկ» գրքի շնորհանդեսը։ «Մամիկը», որի մեջ զետեղված են հեղինակի պատմվածքներն ու ակնարկները, ներկայացնում է հայկական գյուղի շունչն ու բույրը, բարքերը, սովորույթները, խնդիրները։ Շնորհանդեսի ժամանակ Նաիրա Աբրահամյանը մեկնաբանեց «Մամիկ» վերնագիրը։

«Երբ փոքր էի, մենք ունեինք մի բարեկամ, որն իր տատիկին մամիկ էր կոչում, և այդ անունը ինձ շատ էր դուր եկել։ Բնականաբար , այստեղ ընթերցողը միանգամից կհասկանա, որ տատիկի մասին է։ Բայց վերնագրի մեջ ինձ համար նաև ինքնակենսագրական տարր կա։ Հայրիկիս անունը Մամիկոն է, ու նրան շրջապատի մարդիկ կարճ Մամիկ են դիմել, և ես այս վերնագրի տակ զգում եմ նաև հորս կարոտի բաբախը»։

Շարունակել կարդալ

«ԵԹԵ ՉԼԻՆԵՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ, ՉԵՄ ԿԱՐՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ»

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի ունեցավ Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնը։ Իմ վարպետության խմբի ուսանողներն առաջադրանք էին ստացել մասնակցել դրա միջոցառումներին եւ փորձել լուսաբանել։ Այսօր հրապարակում եմ Լիլիթ Աբրահամյանի նյութը։ Եթե էլի հաջողված նյութեր լինեն՝ կհրապարակենք։ Այս վարպետության խմբի ուսանողների առաջին հրապարակումն է մեր ՈՒԹ-ում։ Խիստ չդատեք։

***

Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Եթե չլինեն մարտահրավերներ, չեմ կարող ստեղծագործել». Վահրամ Մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյանը հայտնի գրող է, սցենարիստ, բանաստեղծությունների եւ պատմվածքների ժողովածուների, վեպերի հեղինակ։ Նրա առաջին ժողովածուն՝ «Զգացմունքային նավամատյանը», լույս է տեսել  դեռ 1988-ին։ Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնի շրջանակներում «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Վահրամ Մարտիրոսյանի «Մեջքով երազի քո կեսին հենված» ժողովածուի շնորհանդեսը:

Շարունակել կարդալ

ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

Ջուլի ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մեր երրորդ կուրսի ուսանողուհի Ջուլի Հովսեփյանը, հիշում եք, մի քանի օր առաջ զրուցել էր Իսպանիայում սովորող ռուսաստանցի ուսանողուհու հետ։ Այս անգամ նրա զրուցակիցը ուկրաինացի ուսանողուհի է։

«Երբ դասերս ավարտվեն, վերադառնալու եմ տուն՝ Ուկրաինա»

Ալինա Մալիշևսկայան Ուկրաինայի Չերնովցի քաղաքից է։ Նա փոխանակման ծրագրով արդեն 3 ամիս սովորում է Իսպանիայի Մուրսիա քաղաքում։ Պատերազմը սկսվելուց հետո, ինչպես շատերը, նա էլ մասնակցում է ցույցերի և տեղեկություններ է տարածում Ուկրաինայի վիճակի մասին։ Այդ, ինչպես նաև մարդկանց վերաբերմունքի, արտերկրում ռուսների հետ փոխհարաբերության, համալսարանի և քաղաքի օգնության մասին է մեզ հետ զրույցում պատմում Ալինան ։

Շարունակել կարդալ

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

Ջուլի ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մեր երրորդ կուրսի ուսանողուհի Ջուլի Հովսեփյանը, ուսանողների փոխանակման «Էրազմուս» ծրագրով սովորում է Իսպանիայում՝ Մուրսիայի Սուրբ Անտոնիո կաթոլիկ համալսարանում։ Հենց այնտեղ էլ զրուցել է կուրսընկերուհու հետ եւ մեզ ուղարկել այս հարցազրույցը։ Ջուլիի հաջորդ զրույցը կլինի արդեն ուկրաինացի ուսանողի հետ։

«Վախենում էինք, թե մեզ կարտաքսեն»

Ռուսաստանցի ուսանողը՝ արտասահմանում

Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լաուրա Զանյանը սովորում է Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի չորրորդ կուրսում։ Այս տարի փոխանակման ծրագրով ժամանել է Իսպանիայի հարավ՝ Մուրսիա։ Լաուրան բարձր առաջադիմության համար իր համալսարանից երկու գրանտ է շահել, որոնցից մեկը նվիրել է ընկերուհուն, որպեսզի միասին կարողանան սովորել Մուրսիայում։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ պատերազմը, Ռուսաստանի ու նրա քաղաքացիների նկատմամբ աշխարհի տարբեր երկրների պատժամիջողները չեն շրջանցել նաև արտասահմանում սովորող ուսանողներին։ Նոր իրականության, դժվարությունների ու մարդկանց վերաբերումունքի մասին է պատմում Լաուրան։

— Ինչպե՞ս փոխվեց Իսպանիայում քո կյանքը, Ուկրաինայի տարածքում ռուսական այսպես կոչված «հատուկ գործողությունը» սկսվելուց հետո։

Շարունակել կարդալ

Սամվել Սևադայի գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը

Անժելիկա ԳՅՈՒՐՋՅԱՆ

«ԱՅՍ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ՕԳՆՈՒՄ Է ԴԻՏՈՂԻՆ՝ ԻՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԵԼ»

Ապրիլի երկուսին ՀՀ Նկարիչների միությունում բացվեց Սամվել Սևադայի գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը:

Բացման խոսքում Սամվել Սևադան ասաց.

— Շնորհակալ եմ, որ եկել եք: Շնորհակալ եմ իմ փոքր աշակերտներին, որ այսօր եկել են: Շնորհակալություն իմ ուսանողներին, որ այստեղ են, նրանց ծնողներին: Եվ շնորհակալություն նկարիչների միության ղեկավարությանը, որ տրամադրեց դահլիճը: Այժմ ցուցահանեսը բաց է, բարով եք եկել:

Շարունակել կարդալ