ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՔՉԱՑԵԼ ԵՆ

Թեպետ համալսարաններում արձակուրդներ են, բայց իմ ուսանողներից ոմանք շարունակում են գրել, զբաղվել լրագրությամբ։ Դե, նրանք արդեն գիտեն, որ լրագրությունը լսարանում չեն սովորում։ Գիտեն, որ մեր գործում հմտանում են անընդհատ գրելով։
Մինչ արձակուրդների ավարտը, համոզված եմ, էլի միացողներ կլինեն։
Իսկ այսօր հրապարակում եմ Ռիտա Ռաթևոսյանի հարցազրույցը։

***

Ռիտա ՌԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները վերջին տարիներին քչացել են

Հղիության արհեստական ընդհատումը անցանկալի և բարդ երևույթ է կնոջ կյանքում, և պետք է բոլոր հնարավոր մեթոդներով պայքարել դրա դեմ։ Հղիության արհեստական ընդհատման, դրա պատճառների, վնասների մասին զրուցել ենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի ԲԱԲԵԼՅԱՆԻ հետ։

— Ի՞նչ խնդիրներ է առաջացնում հղիության արհեստական ընդհատումը։

— Հղիության արհեստական ընդհատումը առաջացնում է մի շարք բարդություններ։ Առաջին հերթին բարդությունները կապված են լինում արգանդի կրճատման հետ, որը կարող է առաջացնել հիպոտոնիկ և ատոնիկ (հետծննդաբերական) արյունահոսություն՝ հատկապես այն կանանց մոտ, որոնք ունեն արյան մակարդման հետ կապված խնդիրներ։ Ինչպես նաև, ընդհատման ժամանակ կարող է առաջանալ արգանդի վնասում՝ գործիքի պատճառով։ Թվարկածներս համարվում են վաղ բարդություններ։ Կան նաև ուշ բարդություններ, որոնք առաջանում են հղիության ընդհատումից օրեր անց։ Օրինակ, կարող են լինել տարբեր տեսակի վարակներ, բորբոքային պրոցեսներ։ Հնարավոր է նաև առաջանա երկրորդային անպտղություն։

Շարունակել կարդալ