«ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…»

Նաիրա ԱՐՏԵՄՅԱՆ

«Իմ պատմությունը շարունակվում է…». Լիլիթ Պողոսյան

«Աշխատասեր եմ, նպատակասլաց ու լավատես: Ամենօրյա մարզումներով զարգացրել եմ բնավորության կարևոր գծեր, որոնք ինձ օգնում են կարգապահ լինել ոչ միայն սպորտում, այլև կյանքի ցանկացած այլ բնագավառում: Սիրում եմ բացասականներից դրականներ կերտել ու պայքարել իմ առջև դրված նպատակներին հասնելու համար». Հայաստանի բադմինթոնի հավաքականի առաջատար ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՆ է պատմում իր մասին:

Շարունակել կարդալ

«ՄԻՆՉ ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԱՍՈՒՄ ԷԻ, ՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՇԱՏ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

 

 

 

«ՄԻՆՉ ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԱՍՈՒՄ ԷԻ, ՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՇԱՏ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ». ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Հեղափոխության դժվար պահերի, սևերի ու սպիտակների տարանջատման, նախկին ու ներկա խորհրդարանի լեգիտիմության խնդրի մասին ենք զրուցել  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

— Պարոն Սիմոնյան, հիշո՞ւմ եք, թե ինչո՞վ էիք զբաղված անցած տարի այս օրերին՝ նախքան քայլարշավը սկսելը:

Երկրում էի, մեր կուսակցության վարչությունում քննարկում էինք «Իմ քայլի»  նախաձեռնությունը. հիշում եմ, որ նստած լոգոտիպն էինք մշակում։

Ինչպիսի՞ տրամադրվածություն ունեիք առաջին օրերին:

Մինչ քայլարշավի մեկնարկն ասում էի, որ  հաջողության շատ քիչ հավանականություն եմ տեսնում։ Սպասողական վիճակում էինք բոլորս ու գիտակցում էինք, որ չի կարելի ձեռքերը ծալած նստել։ Բայց, միևնույն է, ընկերներիս հետ պիտի գնայի մինչև վերջ։ Մի բան կարող եմ ասել, որ շատ եմ կարոտում այդ օրերը։

                                                                                      Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ գործակալության Շարունակել կարդալ

«ԾԽՈՂՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՎ ԿԴԱԴԱՐԵՑՆԵՐ ԾԽԵԼԸ, ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՐ»

Լիանա ՄԱՐԿՈՍՅԱՆ

«Ծխողների գերակշիռ մեծամասնությունը սիրով կդադարեցներ ծխելը, եթե կարողանար». Շաքե Իսայան

Կարծիքներ հասարակական վայրերում ծխելն արգելող օրինագծի  վերաբերյալ

Վերջերս համացանցում ակտիվ տարածում է ստացել «Անծուխ Հայաստան» ֆլեշմոբը: Առիթը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած օրինագիծն է,  ըստ որի՝ ծխելը կարգելվի հանրային բոլոր փակ և կիսափակ տարածքներում՝ ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղատներում  և առևտրի կենտրոններում։ Օրինագիծը բոլոր նշված վայրերում ծխախոտ վաճառելու համար 500 հազար դրամի չափով, իսկ ծխելու համար 200 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում։

Առաջարկված օրինագծի  հետևանքների և արդյունավետության շուրջ զրուցեցինք ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ: Շարունակել կարդալ