ՄԵՐ ՈՒԹ-Ը ՀԵՏԵՎԵԼ Է ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

ՀՀ պարետի որոշմամբ արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների մեղմացումներն ուժի մեջ մտնելուց հետո առաջին կուրսի ուսանողներիս առաջարկեցի տեսնել, թե ինչպես են պահպանվում կանոնները գեղեցկության սրահներում, խանութներում, սննդի կետերում եւ այլն:

Ահա թե ինչ պատկեր են տեսել նրանք մայիսի 5-ին:

***

Ջուլետտա ՀՈՎՍԵՓՅԱՆ

Տնտեսվարողների աշխատանքը վերահսկողներ չերեւացին

Մայիսի 5-ին պարետի որոշմամբ արտակարգ դրության սահմափակումների թուլացման երկրորդ օրն էր, և սրճարանները, արագ սննդի կետերը, գեղեցկության սրահներն ու վարսավիրանոցներն աշխատում էին բավականին ծանրաբեռնված գրաֆիկով։ Շարունակել կարդալ