ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ . ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒ՞Մ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ

Լիանա Մարկոսյան

 

 

Ստամբուլյան կոնվենցիա . բռնության կանխարգելու՞մ, թե՞ ազգային արժեքների վերացում

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» կամ «Ստամբուլյան կոնվենցիան» Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիր է, որը ստորագրվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում 2011 թվականի մայիսի 11-ին. այդտեղից էլ դրա անվանումը՝ «Ստամբուլյան»:  Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ից: ԵԽ-ի անդամ 47 երկրներից 34-ն արդեն վավերացրել է այն,, 11 պետություն, այդ թվում Հայաստանը (2018թ. հունվարի 18)՝ ստորագրել, բայց դեռ չի վավերացրել: Բուլղարիայի Հանրապետությունը հակասահմանադրական է ճանաչել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն: Կոնվենցիան ամիսներ անց էլ քննարկումների կիզակետում է. տարակարծությունները շատ են: Շարունակել կարդալ

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԿՅԱՆՔԸ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՔԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

«Այս պահին կյանքը ավելի հետաքրքիր է, քան գրականությունը».  Վահրամ Մարտիրոսյան

 

«Ինձ համար արժեքավորն այն գրականությունն է, որը քո փորձի, ցավի, ձախողման, երջանկության վրա է հիմնված: Ես կարծում եմ, որ պատմություն հորինող գրողներն այդ պատմությունները գողանում են ուրիշներից»,- ասում է գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:

Գրողը նոյեմբերի 14-ին ընթերցողներին ներկայացրեց իր նոր՝ «Բամբակե պատեր» վեպը, որը, նրա խոսքով, մի փոքր առնչություն ունի նախորդ՝ «Սերը Մոսկվայում» վեպի հետ: Շարունակել կարդալ

«ԵՐԳԵՐԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԸ» ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԼԻՆԵԼՈՒ

Նաիրա ԱՐՏԵՄՅԱՆ

 

«Երգերի արհեստանոցը»-ը նոր  ձեւաչափի հանդիպում է լինելու. Լիլիթ ԲԼԵՅԱՆ 

Երգահան-կատարող Լիլիթ Բլեյանը և նրա մշտական գործընկեր, կիթառահար-գործիքավորող Տիգրան Տեր-Ստեփանյանը  նոյեմբեր ամսին հանդես կգան նոր ֆորմատի միջոցառմամբ, որն անվանել են «Երգերի արհեստանոց»:

«Միջոցառմանը հրավիրում ենք մասնակցելու բոլոր նրանց, ովքեր գրում են երգեր կամ ցանկանում են գրել։  Որպես տասնամյակների փորձ ունեցող նվագակցող երաժիշտ՝ Տիգրանը կներկայացնի երգերը ձևավորելու և նվագակցելու տարբեր հմտություններ, որոնք հատկապես կարևոր են հեղինակ-կատարողների համար, իսկ ես իմ կողմից կներկայացնեմ, արդեն կարող եմ ասել՝ տարիների ընթացքում կուտակած փորձը, ինչպես նաև՝ սեփական ուսումնասիրությունները՝ երգերի վրա և՛ երաժշտական, և՛ տեքստային աշխատանքի, հատկապես՝ հայերեն երգերի։ Սա լինելու է փակ միջոցառում, որին մասնակցելու են միայն նրանք, ում այս ամենն իրոք հետաքրքիր է, և ով պատրաստ է մի քանի ժամ անցկացնել մեզ հետ, ցանկալի է՝ ներկայանալով սեփական երգերով, որևէ երաժշտական գործիքով և քննարկմանն ակտիվ մասնակցելու պատրաստակամությամբ»-, ասաց Լիլիթ Բլեյանը:

Շարունակել կարդալ

«Էրեբունի-Երևան» 2801. փաստեր, թվեր, վերլուծություն

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

«Էրեբունի-Երևան» 2801

Փաստեր, թվեր, վերլուծություն

 2019 թվականի հոկտեմբերի 19-ին մայրաքաղաքում նշվեց Երևանի հիմնադրման 2801-ամյակը։ Երևանի ավագանու որոշմամբ տոնակատարության համար ընտրվել էր «Սրտումս Երևան» խորագիրը, իսկ միջոցառումները նախորդ տարիներից տարբերվում էին ապակենտրոնացմամբ․ յուրաքանչյուր վարչական շրջանում  երեկոյան ժամերից մինչև կեսգիշեր երաժշտական տարբեր ժանրերի համերգներ տեղի ունեցան։ Օրվա ավարտին Երևանի երկինքը գունավորվեց վարչական բոլոր շրջաններից համաչափ հրավառությամբ։ Մաեստրո Տիգրան Մանսուրյանն էլ քաղաքին նվիրեց իր հեղինակած «Հետևի՛ր արևին, արի՛ Երևան» երգը։

Լուսանկարը՝ հեղինակի

Շարունակել կարդալ

Կարևորը՝ ըստ Դավիթ Սամվելյանի

Զառա ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

 

«Կարևորը կյանքում առաջին հերթին ինքդ քեզ և շրջապատի շատ ու շատ բացասական բաները հաղթելն է».  Դավիթ Սամվելյան

Դավիթ Սամվելյանը, որը հանրությանը հայտնի է որպես «Ռոդենի ձմեռը» և «Արտագաղթած կարոտ» գրքերի հեղինակ, հրատարակել է իր երրորդ գիրքը՝ «հակաՔԱՂԱՔականը»:
Ինչո՞վ է նոր գիրքը տարբերվում նախորդներից, գրելու ընթացքում ի՞նչ դժվարությունների է հանդիպել հեղինակը. այս ամենի մասին՝ հարցազրույցում:
Շարունակել կարդալ