«ԱՅՍ ԳԻՐՔՆ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՍՊԱՍԵԼ»

Շարունակում եմ հրապարակել Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնից իմ վարպետության խմբի ուսանողների նյութերը։ Հերթը Ռիտա Ռաթեւոսյանինն է։

***

Ռիտա ՌԱԹԵՎՈՍՅԱՆ

«Այս գիրքն ինձ սովորեցրեց սպասել». Նաիրա Աբրահամյան

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ գրող, մանկավարժ Նաիրա  Աբրահամյանի «Մամիկ» գրքի շնորհանդեսը։ «Մամիկը», որի մեջ զետեղված են հեղինակի պատմվածքներն ու ակնարկները, ներկայացնում է հայկական գյուղի շունչն ու բույրը, բարքերը, սովորույթները, խնդիրները։ Շնորհանդեսի ժամանակ Նաիրա Աբրահամյանը մեկնաբանեց «Մամիկ» վերնագիրը։

«Երբ փոքր էի, մենք ունեինք մի բարեկամ, որն իր տատիկին մամիկ էր կոչում, և այդ անունը ինձ շատ էր դուր եկել։ Բնականաբար , այստեղ ընթերցողը միանգամից կհասկանա, որ տատիկի մասին է։ Բայց վերնագրի մեջ ինձ համար նաև ինքնակենսագրական տարր կա։ Հայրիկիս անունը Մամիկոն է, ու նրան շրջապատի մարդիկ կարճ Մամիկ են դիմել, և ես այս վերնագրի տակ զգում եմ նաև հորս կարոտի բաբախը»։

Շարունակել կարդալ

«ԵԹԵ ՉԼԻՆԵՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ, ՉԵՄ ԿԱՐՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ»

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի ունեցավ Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնը։ Իմ վարպետության խմբի ուսանողներն առաջադրանք էին ստացել մասնակցել դրա միջոցառումներին եւ փորձել լուսաբանել։ Այսօր հրապարակում եմ Լիլիթ Աբրահամյանի նյութը։ Եթե էլի հաջողված նյութեր լինեն՝ կհրապարակենք։ Այս վարպետության խմբի ուսանողների առաջին հրապարակումն է մեր ՈՒԹ-ում։ Խիստ չդատեք։

***

Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Եթե չլինեն մարտահրավերներ, չեմ կարող ստեղծագործել». Վահրամ Մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյանը հայտնի գրող է, սցենարիստ, բանաստեղծությունների եւ պատմվածքների ժողովածուների, վեպերի հեղինակ։ Նրա առաջին ժողովածուն՝ «Զգացմունքային նավամատյանը», լույս է տեսել  դեռ 1988-ին։ Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնի շրջանակներում «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Վահրամ Մարտիրոսյանի «Մեջքով երազի քո կեսին հենված» ժողովածուի շնորհանդեսը:

Շարունակել կարդալ