ԿԱՆԱՅՔ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ

Անժելիկա ԳՅՈՒՐՋՅԱՆ

Կանայք փոխում են աշխարհը

Մոտ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 9-ին, «Հոդված 3» ակումբում կայացավ «Կանանց պայքարը․հետահայաց նամակներ»-ի և լուսանկարների, նամակ-հոդվածների ցուցադրություն։ Ցուցադրությանը մասնակցում էին կանայք, որոնք դիմակայել էին կյանքի բոլոր դժվարություներին  ու պայքարել էին։ Նրանք նամակ-հոդվածներում ներկայացրել էին իրենց անցած դժվար ուղին։

 — Մենք կարող ենք շատ գրքեր կարդալ, կամ մեզ խորհուրդներ տան, գաղտնիքներ բացահայտեն, թե ինչպես պետք է ուժ գտնես անցնելու կյանքի դժվար փուլերը, բայց դա ոչինչ չի տա։ Երբ ինքդ ես անցնում փորձության միջով, նոր ես հասկանում՝ ինչպես գտնես դժվարությունը հաղթահարելու հենց քո ճանապարհը։ Երևի միակ բանը, որ խորհուրդ կտամ, այն է, որ ինչքան էլ ընկնես, կարևոր է, որ կանգնես ու շարժվես առաջ։ Եթե քեզ տրված է այդ դժվարությունը, նշանակում է հաստատ կարող ես անցնել դրա միջով։ Կարևոր է, որ կողքիդ ունես քեզ նվիրված ընտանիք, ընկերներ կամ հարազատ մարդիկ։ Ես վստահ եմ, որ միայնակ էլ կարող ես անցնել, բայց ուրիշ է, երբ քեզ հավատում են։- Մեզ հետ զրույցում ասաց Գոհար Գեղամյանը, որը հաղթահարել է քաղցկեղը, և այս պահին սովորում է Ամերիկյան համալսարանի «Քաղաքագիտություն և կառավարում» բաժնում։

Շարունակել կարդալ

Ներկայացվեց  «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գիրքը

Ջուլի ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ներկայացվեց  Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գիրքը

«Եթե ուզում ենք լինել այնպիսի պետություն, որի շուրջը պատեր են քաշած, որի մեջ մենք բանտարկված ենք և որը աշխարհից կտրված է, ապա պետք է սահմանները փակ պահենք։ Բայց եթե մենք ուզում ենք ինչ-որ նոր շրջան մտնել, զարգացնել մեր երկիրը, ապա պետք է բացենք»,- ասաց պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում տեղի ունեցած իր «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի շնորհանդեսի ժամանակ։

Շարունակել կարդալ