«Ադրբեջանցիներին կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները»․ Արայիկ Հարությունյան

Լուսանկարը Ա. Հարությունյքանի ֆեյսբուքյան էջից

«Ադրբեջանցիներին կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները»․ Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը նշել է, որ չնայած ՊԲ-ի նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությյանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» եւ «Սմերչ» համակարգեր։ Ըստ պաշտոնական տվյալների, այսօր  վաղ առավոտից Ստեփանակերտում կրկին թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։

Արայիկ Հարությունյանը կոչ է արել Ադրբեջանի բնակչությանը լքել հիշյալ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար։ Նա նշել է, որ այս ամենի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Ավելի ուշ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»:

Մեր «Ուսանողական թերթը» հետեւում է իրադարձություններին եւ պարբերաբար կներակայցնի նորությունները:

Պատրաստեց Էլիզաբեթ Թովմասյանը

Թողնել մեկնաբանություն